ԱՄՆ-ն Ուկրաինային 425 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի
ԱՄՆ-ն Ուկրաինային 425 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի

ԱՄՆ-ն Ուկրաինային 425 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի,- հայտնում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը։

Օգնությունը ներառում է ռազմամթերք «NASAMS» և «HIMARS» համակարգերի համար, ինչպես նաև հրետանային արկեր և հակաօդային սարքեր:

425 միլիոն դոլարից 125 միլիոն դոլարի տեխնիկան կհատկացվի պաշտպանության դեպարտամենտից, իսկ 300 միլիոնը՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնությունից:

Նշենք, որ պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է 44,2 մլրդ դոլարի ռազմական օգնություն։