ԱՄՆ-ն Վենեսուելայի թմրամիջոցների կարտելը կճանաչի որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն
ԱՄՆ-ն Վենեսուելայի թմրամիջոցների կարտելը կճանաչի որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն

ԱՄՆ-ը պատրաստվում է վենեսուելական «Cartel de los Soles» («Արեգակների կարտել») կազմակերպությունը ճանաչել արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն։ Մեդիայի հաղորդմամբ՝ Պետդեպարտամենտը այդ կառույցը ներառելու է ահաբեկչական խմբավորումների ցանկում նոյեմբերի 24-ից։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ՝ կարտելն ղեկավարվում է Նիկոլաս Մադուրոյի և նրա ապօրինի ռեժիմի այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք «կաշառել են զինվորականներին, հետախուզությանը, օրենսդիր և դատական մարմիններին»։

Վաշինգտոնը մեղադրում է կարտելին բռնության և ԱՄՆ-ում ու Եվրոպայում թմրանյութերի անօրինական առևտրի մեջ։ Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակելու է կիրառել բոլոր միջոցները՝ ազգային անվտանգության շահերը պաշտպանելու, ինչպես նաև թմրադհաշտ ահաբեկիչների ռեսուրսներն ու ֆինանսավորումը կասեցնելու համար։

«Պետդեպարտամենտը պլանավորում է «Cartel de los Soles»-ը ճանաչել արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն։ Ապօրինի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ղեկավարությամբ այս խումբը կոռումպացրել է Վենեսուելայի պետական ինստիտուտները և պատասխանատու է ինչպես այլ արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացված, այնպես էլ նրանց հետ համագործակցած ահաբեկչական բռնությունների, ինչպես նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում թմրանյութերի առևտրի համար», – գրել է Ռուբիոն սոցիալական ցանցերում։