ԱՄՆ-ն Սկրիպալների գործով պատրաստել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը
ԱՄՆ-ն Սկրիպալների գործով պատրաստել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը, Սկրիպալներին թունավորելու գործով պատրաստել է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների երկրորդ փաթեթը: Այս մասին հայտարարությունը սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ արել է, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական, Անդրեա Տոմպսոնը:

Ինչպես գրում է ամերիկյան մամուլը, պատժամիջոցների նոր փաթեթով հավանաբար կսահմանափակվի Ռուսաստանի ամերիկյան արտադրանքի արտահանումը, ինչպես նաև ծրագրված է սահմանափակումներ հաստատել Ռուսաստանի պետական ավիափոխադրիչների նկատմամբ:

Սերգեյ Սկրիպալը և իր դստեր Յուլիան Սոլսբերիում թունավորել են 2018 թվականի մարտի 4-ին: Նրանց դեմ օգտագործվել էր Խորհրդային Միության ժամանակ ստեղծված «նովիչոկ» թույնը: Լոնդոնում ասում են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետախուզության վարչության նախկին սպային թունավորել են անձամբ Պուտինի հրամանով:

ԱՄՆ-ն Սկրիպալի գործով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը հաստատել է 2018 թվականի օգոստոսին: