ԱՄՆ-ն ռմբակոծել է Իրանի միջուկային օբյեկտները

10:33, 22.06.2025

ԱՄՆ-ն ռմբակոծել է Իրանի միջուկային օբյեկտները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է իր սոցիալական ցանցում։

«Մենք շատ հաջող հարձակում ենք իրականացրել Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի վրա։ Բոլոր ինքնաթիռները այժմ գտնվում են Իրանի օդային տարածքից դուրս։ Ֆորդոյի գլխավոր օբյեկտի վրա նետվել է ռումբերի ամբողջական հավաքածու։ Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկյան կործանիչներին։ Աշխարհում չկա որևէ այլ բանակ, որը կարող էր դա անել։ Հիմա խաղաղության ժամանակն է», – գրել է ԱՄՆ նախագահը։

Նմանատիպ