ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել պաղեստինյան բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Ինչպես գրում է «Reuters» գործակալությունը, Պաղեստինի ազատագրման կազմակերպության անդամները ներառվել են այսպես կոչված «սև ցուցակում», քանի որ Վաշինգտոնը կարծում է, որ նրանք խաթարում են խաղաղության հասնելու ջանքերը այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը փորձում է շարունակել Գազայում հրադադարի վերաբերյալ բանակցությունները։
Պատժամիջոցների ենթարկվածների ցուցակը չի հրապարակվել։
Պետդեպարտամենտում պարզաբանել են, որ պատժամիջոցների ենթարկված անձինք չեն կարողանա ստանալ ԱՄՆ վիզաներ։