ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել սերբական NIS նավթային ընկերության նկատմամբ, որի ամենամեծ բաժնեմասը պատկանում է ռուսական «Գազպրոմին»
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել սերբական NIS նավթային ընկերության նկատմամբ, որի ամենամեծ բաժնեմասը պատկանում է ռուսական «Գազպրոմին»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել սերբական NIS նավթային ընկերության նկատմամբ, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ռուսական «Գազպրոմին», հաղորդում է Reuters-ը։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարում է, որ երկիրը լուրջ հետևանքների է բախվում ԱՄՆ պատժամիջոցներից, քանի որ հարցը չի սահմանափակվում մեկ ընկերությունով։ Նա ասում է, որ առանց նավթի մատակարարման NIS-ը կկարողանա շարունակել գործունեությունը մինչև նոյեմբերի 1-ը։

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել NIS-ի նկատմամբ հունվարին, երբ հայտարարեց Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցների փաթեթի մասին։ Սակայն այդ սահմանափակումների կիրառումը մի քանի անգամ հետաձգվել է։

NIS-ը Սերբիայի խոշորագույն նավթ ներմուծողն է և Ռուսաստանի վերջին մնացած էներգետիկ ակտիվներից մեկը Եվրոպայում։

JANAF խողովակաշարի օպերատորը, որի միջոցով NIS-ը իր հում նավթի մեծ մասը ստանում է Խորվաթիայից, արդեն հայտարարել է, որ դադարեցրել է Սերբիային էներգետիկ ռեսուրսների մատակարարումը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, NIS-ի 29.9%-ը պատկանում է Սերբիայի կառավարությանը, 44.9%-ը՝ «Գազպրոմ Նեֆթ»-ին, իսկ 11.3%-ը՝ «Գազպրոմի» ներդրումային ստորաբաժանմանը։

NIS-ը տեղեկացրել է իր հաճախորդներին, որ նրանք չեն կարողանա վառելիք գնել American Express, Mastercard կամ Visa քարտերով։