ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո է դրել Գազայում հրադադարի կոչ անող բանաձևի նախագծին, ևս 14 անդամներ աջակցել են բանաձևին
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո է դրել Գազայում անհապաղ, անվերապահ և մշտական հրադադարի կոչ անող բանաձևի նախագծին: Անվտանգության խորհրդի մնացած 14 անդամները աջակցել են բանաձևին։
«ԱՄՆ-ն հստակեցրել է. մենք չենք աջակցի որևէ միջոցառում, որը չի դատապարտում Համասին և չի ներառում Համասին զինաթափվելու և Գազայից հեռանալու կոչ», – Անվտանգության խորհրդում քվեարկությունից առաջ ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ժամանակավոր դեսպան Դորոթի Շիմը։
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվորդը քննադատել է Իսրայելի իշխանությունների որոշումը՝ ընդլայնել ռազմական գործողությունները Գազայում և սահմանափակել մարդասիրական օգնության հոսքը: Նա Իսրայելի գործողությունները անվանել է անհիմն, անհամաչափ և հակաարդյունավետ։
Իսրայելի դեսպան Դենի Դանոնը բանաձևի նախագծի հեղինակներին ասել է. «Նրանք ընտրել են մի ուղի, որը չի տանում դեպի խաղաղություն, այլ միայն դեպի ավելի շատ ահաբեկչություն»։