ԱՄՆ-ն լայնածավալ հարձակում է իրականացրել Սիրիայում «Իսլամական պետության» մի քանի թիրախների վրա
ԱՄՆ-ն լայնածավալ հարձակում է իրականացրել Սիրիայում «Իսլամական պետության» մի քանի թիրախների վրա

ԱՄՆ-ն լայնածավալ հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դեմ, հաղորդում է BBC-ն։

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ այսօր երեկոյան լայնածավալ հարձակում են իրականացրել Սիրիայում «Իսլամական պետության» մի քանի թիրախների վրա։

Հայտարարության մեջ ասվում է, որ «Բազեի հարված» անվամբ գործողությունը սկսվել է Դոնալդ Թրամփի հրահանգով՝ որպես անմիջական պատասխան «Իսլամական պետության» կողմից Սիրիայում ԱՄՆ և սիրիական ուժերի դեմ 2025 թվականի դեկտեմբերի 13-ին իրականացված հարձակմանը, որի ժամանակ զոհվել են երկու ամերիկացի զինվորներ և թարգմանիչ։

«Մեր ուղերձը մնում է ուժեղ. եթե դուք վնասեք մեր մարտիկներին, մենք կգտնենք ձեզ և կսպանենք աշխարհի ցանկացած վայրում», – ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։