ԱՄՆ-ն կրճատելու է մինչև 200 պաշտոն ՆԱՏՕ-ում

12:28, 21.01.2026
NATO and U.S. flags are set on the table as U.S. Defense Secretary Pete Hegseth and NATO Secretary General Mark Rutte meet at the Pentagon in Washington, D.C., U.S., April 24, 2025. REUTERS/Nathan Howard

ԱՄՆ-ն կրճատելու է մինչև 200 պաշտոն ՆԱՏՕ-ում, հաղորդում է Reuters-ը։

Անձնակազմը տեղակայված է ՆԱՏՕ-ի հրամանատարական կետերում։

Աղբյուրի փոխանցմամբ, որոշ եվրոպացի դաշնակիցներ արդեն տեղեկացված են նախատեսված կրճատումների մասին։ Մասնավորապես, պաշտոնները կկրճատվեն ՆԱՏՕ-ի բրիտանական հետախուզական կենտրոնում և Բրյուսելում գտնվող դաշնակիցների հատուկ գործողությունների հրամանատարությունում: Աշխատակիցների թիվը նույնպես կկրճատվի Պորտուգալիայի կենտրոնում, որը պատասխանատու է որոշ ծովային գործողությունների համար։

Ռոյթերսի հետ զրույցում աղբյուրը ոչինչ չի նշել կրճատումների պատճառների մասին։

ՆԱՏՕ-ն նշել է, որ ստեղծված իրավիճակը անսովոր չէ, և որ դաշինքը սերտ կապեր է պահպանում Միացյալ Նահանգների հետ՝ ընդհանուր դիրքորոշման շուրջ, որը ՆԱՏՕ-ի ուժեղ պաշտպանական և զսպող ներուժի պահպանումն է։

Նմանատիպ