ԱՄՆ-ն կոչ է անում քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը ցամաքային ճանապարհով
Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը ցամաքային ճանապարհով՝ Հայաստանի և Թուրքիայի տարածքով, իսկ նրանց, ովքեր չեն կարողանում լքել երկիրը, փնտրել անվտանգություն և պաշարներ ձեռք բերել սնունդ, ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր։
Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանում բողոքի ցույցերը սրվում են և կարող են վերածվել բռնության, ինչը կհանգեցնի ձերբակալությունների և վիրավորների։
«Անվտանգության միջոցառումները, ճանապարհների փակումը, հասարակական տրանսպորտի խափանումները և ինտերնետի խափանումները շարունակվում են։ Ավիաընկերությունները սահմանափակում կամ չեղարկում են դեպի Իրան և Իրանից չվերթները, որոշները դադարեցնում են ծառայությունը մինչև հունվարի 16-ը։ ԱՄՆ քաղաքացիները պետք է սպասեն ինտերնետի շարունակական խափանումների, պլանավորեն կապի այլընտրանքային միջոցներ և, եթե դա անվտանգ է, դիտարկեն Իրանից Հայաստան կամ Թուրքիա ցամաքային ճանապարհով ճանապարհորդելու հնարավորությունը։ ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացիություն ունեցողները պետք է Իրանից դուրս գան իրանական անձնագրերով։ Իրանի կառավարությունը չի ճանաչում երկքաղաքացիությունը և ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացիություն ունեցողներին համարում է միայն Իրանի քաղաքացիներ», – ասվում է հայտարարության մեջ։