ԱՄՆ-ն կոչ է անում աշխարհի գտնվող ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին ավելի զգույշ լինել

11:34, 23.06.2025

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել ավելի մեծ զգույշություն։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարության մեջ նշել է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կարող է մեծացնել արտասահմանում ճանապարհորդող կամ բնակվող ԱՄՆ քաղաքացիների անվտանգության ռիսկերը։

«Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է Մերձավոր Արևելքում տեղաշարժի խափանումների և օդային տարածքի պարբերական փակման։ Կա ԱՄՆ քաղաքացիների և նրանց շահերի դեմ արտերկրում ցույցերի հավանականություն։ Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել ավելի մեծ զգույշություն», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Նմանատիպ