ԱՄՆ-ն Կարիբյան ծովում առգրավել է Վենեսուելայի հետ կապված «ստվերային նավատորմի» ևս մեկ տանկեր
ԱՄՆ-ն Կարիբյան ծովում առգրավել է Վենեսուելայի հետ կապված «ստվերային նավատորմի» ևս մեկ տանկեր։
Այս մասին հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ հարավային հրամանատարությունը լուսաբացին հաստատել է գործողությունը և հայտարարել, որ ամերիկյան ուժերը «առանց միջադեպերի» առգրավել են «Սագիտա» տանկերը։
«Մենք հանձնառու ենք ապահովել, որ Վենեսուելայից դուրս եկող նավթը պատշաճ կերպով և օրինականորեն համակարգվի», – ասվում է Հարավային հրամանատարության հայտարարության մեջ։
Ինչպես գրում է Reuters-ը, սա վենեսուելական նավթ տեղափոխող յոթերորդ նավն է, որը ԱՄՆ-ն առգրավել է 2025 թվականի դեկտեմբերի կեսերից ի վեր։