ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, որ Իսրայել է ուղարկում լրացուցիչ տասնյակ լիցքավորող ինքնաթիռներ
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, որ Իսրայել է ուղարկում լրացուցիչ տասնյակ լիցքավորող ինքնաթիռներ։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ևս մեկ մասշտաբային ռմբակոծություն սկսելու հարցը։
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Թրամփը հնարավոր է առաջիկա օրերին ընդլայնի օդային հարվածները Իրանի դեմ։ Ներկայումս Բեն Գուրիոն օդանավակայանում կայանված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 33 լիցքավորող ինքնաթիռ։
Ինչպես գրում է մամուլը, դիտարկվող տարբերակների թվում են Իրանի ենթակառուցվածքային օբյեկտների, օրինակ՝ էլեկտրակայանների ռմբակոծումը, Իրանի միջուկային օբյեկտների վրա ավելի շատ հարձակումներ իրականացնելը՝ Իրանի հարստացված ուրանն էլ ավելի խորը թաղելու համար, և Պիկաքս լեռան ստորգետնյա օբյեկտի ռմբակոծումը, որը ենթադրաբար կառուցվող օբյեկտ է։
«Աքսիոսի» տեղեկություններով՝ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց, ինչպես երևում է, նա պատրաստ է պատերազմի էսկալացիային՝ Իրանի իշխանություններին բավարար վնաս հասցնելու համար։