ԱՄՆ-ն իրականացրել է «B-21» ռմբակոծիչի առաջին թռիչքային փորձարկումը, որը կարող է միջուկային զենք կրել
ԱՄՆ-ն իրականացրել է «B-21» ռմբակոծիչի առաջին թռիչքային փորձարկումը, որը կարող է միջուկային զենք կրել։ Թռիչքի փորձարկումն անցկացվել է նոյեմբերի 10-ին Կալիֆոռնիայում։
Արտադրող ընկերությունը՝ «Northrop Grumman»-ը, «B-21»-ն անվանել է աշխարհի առաջին վեցերորդ սերնդի ինքնաթիռը և «Ամերիկայի ավիացիայի ապագա ողնաշարը»: «B-21»-ն ունի նաև ավելի դիմացկուն, ավելի քիչ տեսանելի մակերեսային նյութ, որը կպահանջի ավելի քիչ սպասարկում և ավելի ցածր գործառնական ծախսեր: Մեկ ինքնաթիռի արժեքը մոտավորապես 750 միլիոն դոլար է։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը նախատեսում են գնել այդ ինքնաթիռներից առնվազն 100-ը՝ «B-1» և «B-2» ռմբակոծիչները փոխարինելու համար: