ԱՄՆ-ն հրապարակել է ձերբակալված օտարերկրացիների՝ «վատերի մեջ վատթարների» ցուցակը, որի մեջ են մտնում 85 ռումինացի, 27 ուկրաինացի, 22 հայ և երկու վրացի
ԱՄՆ-ն հրապարակել է ձերբակալված օտարերկրացիների՝ «վատերի մեջ վատթարների» ցուցակը, որի մեջ են մտնում 85 ռումինացի, 27 ուկրաինացի, 22 հայ և երկու վրացի

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հրապարակել է տարբեր հանցագործությունների համար ձերբակալված օտարերկրացիների ցուցակը՝ «Ամենավատների մեջ ամենավատները» անվանմամբ։ Այդ ցուցակում ընդգրկված են նաև Վրաստանի երկու քաղաքացի, որոնք դատապարտված են մարիխուանայի վաճառքի և թմրամիջոցների պահման համար։

Այս էլեկտրոնային բազայում ընդգրկվել են վերջին 11 ամիսների ընթացքում ներգաղթի ծառայության կողմից ձերբակալված օտարերկրացիները։ Նրանց մեծ մասը Լատինական Ամերիկայի երկրների քաղաքացիներ են։ Ցանկում ներառված են նաև Ուկրաինայի 27, Հայաստանի 22, Ադրբեջանի երեք, Ռուսաստանի 18, Բելառուսի երկու քաղաքացի։

Ցանկում ընդգրկված են նաև Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներ։ Նրանցից ամենամեծ թիվը՝ 85-ը, Ռումինիայի քաղաքացիներ են։ Բացի այդ, ցուցակում կան նաև Ֆրանսիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Գերմանիայի և Հունաստանի քաղաքացիներ։