ԱՄՆ-ն հավանություն է տվել Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգի, հարակից սարքավորումների և արբանյակային կապի ծառայությունների վաճառքին
ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային «Պետրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգերի, համապատասխան սարքավորումների և արբանյակային կապի ծառայությունների վաճառքը։
Ընդհանուր առմամբ, այս տեխնիկայի և ծառայությունների արժեքը կազմում է 329 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության վարչությունը։
Վարչության տվյալներով՝ Ուկրաինայի կառավարությունը նախատեսում է ձեռք բերել «Պետրիոտ» համակարգի տեխնիկա և ծառայություններ մոտ 179,1 միլիոն դոլար արժողությամբ։ Փաթեթը ներառում է գաղտնի և ոչ գաղտնի պահեստամասեր, տեխնիկական աջակցություն, ծրագրային ապահովում և դրա թարմացումներ, համակարգի մոդիֆիկացիա, փորձարկման սարքեր, հաղորդակցման սարքավորում, ինտեգրացիոն ծառայություններ, նորոգում, տեխնիկական օգնություն և համապատասխան նյութատեխնիկական բազա։
Բացի այդ, Պետդեպարտամենտը աջակցել է «Ստարլինք» արբանյակային կապի ծառայությունների և համապատասխան սարքավորումների վաճառքին։ Այս պայմանագրի հիմնական կապալառու կլինի «Starlink Services» ընկերությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն էր տվել Ուկրաինային ավելի քան 3000 ERAM տեսակի թևավոր հրթիռների վաճառքին։ Այս գնումը գնահատվում է 825 միլիոն դոլար։