ԱՄՆ-ն և Վրաստանը անցել են հարաբերությունների այլ փուլ. Լևան Իզորիա
Վրաստանի վարչապետի և ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի միջև կայացած հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանում իրականացրած և ընթացող բարեփոխումների վրա: Մյունխենի անվտանգության կոնֆերանսի վրացական պատվիրակության անդամ, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, լրագրողներին հայտնել է, որ հանդիպմանը ընդգծվել է պաշտպանության ոլորտում իրականացրած բարեփոխումները:
«Մենք նշել ենք, որ մեր ձգտումը դառնալ ՆԱՏՕ-ի անդամ կլինի առավելագույնս աջակցված: Դրա հետ մեկտեղ մեր երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը լինելու է մեր ռազմավարական գործընկերոջ, ԱՄՆ-ի կողմից աջակցված: Հանդիպմանը նշվել է, որ մեր հարաբերությունները անցել են այլ փուլ, որի վառ օրինակն է «Ջավելին» համակարգերի փոխանցումը մեր երկրին»,-ասել է պաշտպանության նախարարը:
Լևան Իզորիայի հայտարարությամբ, ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Վրաստանը անցել են հարաբերությունների այլ փուլ: Ինչպես նշել է նախարարը ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները օրինակելի են:
Նրա խոսքերով բազմաթիվ անգամ նշվել է, որ Վրաստանը ԱՄՆ-ի համար տարածաշրջանում ամենակարևոր գործընկերն է:
Հեղինակ -
Edgar Barsegyan