ԱՄՆ-ն և Չինաստանը ստորագրել են առևտրային համաձայնագիր
ԱՄՆ-ն և Չինաստանը ստորագրել են առևտրային համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Համաձայնագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունների համար կհեշտացվի Չինաստանից հազվագյուտ մետաղների ստացումը, որոնք կարևոր են միկրոչիպերի արտադրության համար։ Փոխարենը, Ամերիկան չեղարկել է Չինաստանի դեմ սահմանված մաքսային որոշ վճարներ։
Բեսենթը Fox Business Network-ի հաղորդման ժամանակ հայտնել է, որ Տրամփի և Սի Ծինփինի հեռախոսազրույցից հետո Լոնդոնում կայացած հանդիպմանը կողմերը «ամեն ինչ հարթեցին»։
«Համաձայնագրի մի մասն էր մաքսային տուրքերի նվազեցումը և հազվագյուտ հողային մագնիսների ներմուծման վերականգնումը ԱՄՆ։ Դրանք կազմում էին մեր արդյունաբերական բազայի հիմնական մասը», – ասել է Բեսենթը։