ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայի և Ռուսաստանի հետ կապված նավթատար
ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայի և Ռուսաստանի հետ կապված նավթատար

Միացյալ Նահանգները բռնագրավել է Վենեսուելայի և Ռուսաստանի հետ կապված նավթատար նավ։ Գործողությունը ղեկավարել է Ներքին անվտանգության նախարարությունը՝ ԱՄՆ զինվորականների աջակցությամբ։

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ նավի վրա այժմ գտնվում են ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։

Մինչ ԱՄՆ-ն կհայտարարեր Marinera նավթատար նավի բռնագրավման մասին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ նավը գտնվում է միջազգային ջրերում և գործում է միջազգային ծովային իրավունքի համաձայն։

Նախարարությունը նաև հայտարարել է, որ սկզբնապես Bella 1 անունով հայտնի նավը ծածանվում է Ռուսաստանի դրոշի ներքո և կոչ է արել արևմտյան երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, հարգել նավարկության ազատության իրավունքը։