ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն Լլոյդ Օսթինին կոչ է արել թույլ տալ Ուկրաինային հարձակվել ռուսական օբյեկտների վրա

10:35, 22.05.2024

 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովը կոչ է արել պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին թույլ տալ Ուկրաինային հարձակվել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։

Միաժամանակ կոչում կոնգրեսականների խումբը Օսթինին կոչ է անում ընդլայնել ամերիկյան «F-16» կործանիչների վրա ուկրաինացի զինվորականների ուսուցման գործընթացը։

«12 օդաչուի պատրաստումը պարզապես բավարար չէ։ Ուկրաինան գտնվում է պատերազմական իրավիճակում և նրան պետք է առաջնահերթություն տալ այլ երկրների նկատմամբ»,- ասվում է կոչում։

Ամերիկացի օրենսդիրները կարծում են, որ Բայդենի վարչակազմի քաղաքականությունը պետք է փոխվի, քանի որ նշված քաղաքականությունը թույլ չի տալիս ուկրաինացիներին արդյունավետ պաշտպանվել։

Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Թերների խոսքով՝ Ուկրաինային կարող է տրվել Ռուսաստանի տարածքում ռազմավարական թիրախների վրա հարձակվելու թույլտվություն «որոշակի պայմաններում»։

Օրենսդիրները նաև նշում են, որ Կիևը պահանջում է լրացուցիչ առնվազն յոթ Patriot համակարգեր՝ «մեծ քաղաքային տարածքները» պաշտպանելու համար:

Նմանատիպ