ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որն ուղղված է անօրինական ներգաղթի և թմրամիջոցների անդրսահմանային ապօրինի շրջանառության դեմ պայքարին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որն ուղղված է անօրինական ներգաղթի և թմրամիջոցների անդրսահմանային ապօրինի շրջանառության դեմ պայքարին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որն ուղղված է անօրինական ներգաղթի և թմրամիջոցների անդրսահմանային ապօրինի շրջանառության դեմ պայքարին։ Փաստաթուղթն այժմ պետք է քվեարկվի Սենատի կողմից, թեև հանրապետականներն ակնկալում են, որ մեծամասնություն կազմող դեմոկրատները չեն աջակցի դրան։

Օրենքն ընդունվելու դեպքում ավելի խիստ սահմանափակումներ կգործարկվեն ԱՄՆ-ում ապաստան հայցողների համար և կթույլատրի ապաստանի դիմումներ ԱՄՆ-ից դուրս: Նաև կվերսկսվի Մեքսիկայի հետ սահմանին բաժանարար պատի կառուցումը։

Նշենք, որ այսօր լրացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Covid-ի համաճարակի ժամանակ ներդրած 42-րդ հրամանի գործողության ժամկետը, որի ընթացքում անօրինական ներգաղթյալները պարզեցված և կարճ ժամկետում արտաքսվել են ԱՄՆ-ից։ 42-րդ հրամանի ժամկետը լրանալուց հետո 8-րդ հրամանն է կրկին ուժի մեջ մտնում՝ նախատեսելով համեմատաբար խիստ ներգաղթի միջոցներ։ Դրանց թվում՝ ապօրինի հատման դեպքում՝ հինգից տասը տարի ժամկետով կրկին մուտքի սահմանափակում։

42-րդ հրամանի ժամկետը լրանալու պատճառով վերջերս ավելի ու ավելի շատ միգրանտներ են հավաքվել դեպի ԱՄՆ-Մեքսիկա սահման: Վերջին երկու ամիսների ընթացքում այստեղ ամեն օր ավելի քան տասը հազար մարդ փորձել է հատել սահմանը։