ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի արգելափակման դեպքում, Իրանի պահապանների կորպուսը կարգելափակի նավթի տարածաշրջանային արտահանումը
ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի արգելափակման դեպքում, Իրանի պահապանների կորպուսը կարգելափակի նավթի տարածաշրջանային արտահանումը

ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի արգելափակման դեպքում, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարգելափակի նավթի տարածաշրջանային արտահանումը: Հեղափոխության պահապանների կորպուսի արտասահմանյան օպերացիաների հրամանատար, գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանի հայտարարությամբ, զինվորականները պատրաստ են պրակտիկ գործողությունների համար, եթե Իրանի նախագահը պատրաստ է նման քաղաքականություն անց կացնելու համար:

Իրանի նախագահը հուլիսի 3-ին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հիմնախնդիրներ կստեղծի իրանական նավթին, ապա Թեհրանը կսահմանափակի հարևան երկրներից նավթի տանկերների տեղաշարժը: