ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն. Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է հասցվել

10:11, 26.06.2025

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ջոն Ռատկլիֆը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել։

Ռատկլիֆը նշել է, որ հուսալի հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ հարվածներից հետո Իրանի միջուկային ծրագիրն այնքան է վնասվել, որ դրա վերականգնման համար տարիներ կպահանջվեն։

«Նոր հետախուզական տվյալների համաձայն՝ Իրանի մի քանի կարևոր միջուկային օբյեկտներ ոչնչացվել են, և դրանց վերականգնման համար տարիներ կպահանջվեն», – ասել է Ռատկլիֆը։

Նմանատիպ