ԱՄՆ Ջորջիա նահանգի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել
ԱՄՆ Ջորջիա նահանգի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել

ԱՄՆ Ջորջիա նահանգի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել. Այս մասին տեղեկություն է տարածում «Սի Էն Էն»-ը։

Այս ժամանակի տվյալներով՝ վիրավորվել է մոտ 30 մարդ։

Ինչպես հայտնի է, կասկածյալն արդեն ձերբակալված է, սակայն նրա ինքնությունն ու հարձակման դրդապատճառը հայտնի չեն։ Միջադեպը հետաքննվում է։

Սպիտակ տունը նույնպես արձագանքել է միջադեպին։ Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է միջադեպի մասին, և նախագահի աշխատակազմը կշարունակի համակարգել դաշնային և տեղական բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։