ԱՄՆ-ից հատուկ չվերթով Վրաստան են վերադարձել վրացի աշակերտները և Հայաստանում բնակվող հայ աշակերտները
ԱՄՆ-ից հատուկ չվերթով Վրաստան են վերադարձել վրացի աշակերտները և Հայաստանում բնակվող հայ աշակերտները

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից վրաց աշակերտներին հայրենիք վերադարձնող ինքնաթիռը:

Աշակերտները հայրենիք են վերադարձել Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների համատեղ որոշմամբ:

79 վրաց աշակերտ, ովքեր սովորում էին ԱՄՆ-ում, դեռ ուղևորվել են Դոհա, որտեղ հատուկ չվերթով վերադարձել են Վրաստան: Ինքնաթիռում եղել է 100 հոգի:

Վրացական կողմի օգնությամբ, վրացի աշակերտների հետ միասին, ԱՄՆ-ից հատուկ չվերթով վերադարձել են նաև Հայաստանում բնակվող երեխանները, որոնց Հայաստան փոխադրումը կիրականացվի անվտանգության կանոնների պաշտպանությամբ: