ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարներ. Խոսքի և հավաքների ազատությունը ոչ ոքի բռնության իրավունք չի տալիս

12:26, 13.01.2021

ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարները դատապարտել են Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները: Այս մասին խոսվում է ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ նահանգների հրամանատարների կոմիտեի հայտարարության մեջ:

Զինվորականների ուղերձում ասվում է, որ հունվարի 6-ին անկարգությունները և բռնությունը հարձակում էր ԱՄՆ-ի կոնգրեսի և սահմանադրական գործընթացի վրա:

«Խոսքի և հավաքի ազատությունը որևէ մեկին իրավունք չի տալիս, մարդկանց դրդել բռնության և ապստամբության»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների մի մասը ներխուժել էր կապիտոլիումի շենք: Կոնգրեսի շենքի գրոհի ժամանակ զոհվել էր 5 մարդ:

Նմանատիպ