ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտե. Ռուսաստանը անհապաղ պետք է դադարեցնի ապակառուցողական գործողությունը և հարգի Վրաստանի ինքնիշխանությունը
ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտե. Ռուսաստանը անհապաղ պետք է դադարեցնի ապակառուցողական գործողությունը և հարգի Վրաստանի ինքնիշխանությունը

Վրաստանում, Խաշուրիի շրջանի Չորչանա գյուղի մոտ զարգացած իրադարձություններին է արձագանքել Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն:

«Թվիթեր» միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ Ռուսաստանն անհապաղ պետք է դադարեցնի կառուցողական գործողությունը և հարգի Վրաստանի ինքնիշանությունը:

«Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի սպառազինումը վրդովեցուցիչ է և անընդունելի: Պուտինը և նրա կառավարությունը շարունակում են անխոհեմ կերպով անտեսել այլ ազգերի ինքնիշխանությունը: Ռուսաստանը անհապաղ պետք է դադարեցնի ապակառուցողական գործողությունը և հարգի Վրաստանի ինքնիշխանությունը»,- նշված է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի հայտարարության մեջ: