ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի տեղեկությամբ, ամերիկյան երկու ռազմանավեր մտել են Թայվանի նեղուց
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի տեղեկությամբ, ամերիկյան երկու ռազմանավեր մտել են Թայվանի նեղուց

Ամերիկյան երկու ռազմանավեր մտել են Թայվանի նեղուց: Տեղեկությունը տարածում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը։ Սա առաջին նման գործողությունն է այն բանից հետո, երբ Թայվանի և Չինաստանի միջև հարաբերությունները սրվեցին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցելությունից հետո:

Ինչպես բացատրեցին Վաշինգտոնում, նավերով նեղուցն անցնելը միջազգային ջրերում ազատ նավարկության ցուցադրություն է։

Նշենք, որ Նենսի Փելոսիի այցից հետո Չինաստանը սկսել է Թայվանի նեղուցում պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունները։

Չինաստանը կղզի պետությունը համարում է իր տարածքի մաս։