ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրել է արցունքաբեր գազի և մահակների կիրառմամբ:
Ըստ տարածված տեղեկատվության, ոստիկանությունը ձերբակալել է հանրահավաքի 13 մասնակիցների, սակայն նշված տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ցուցարարները ամեն օր հավաքվում են Փորթլենդի դատարանի շենքի մոտ և բողոքում են ռասիզմի և ոստիկանության բռնությունների դեմ:
Միացյալ Նահանգներում գործում է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը, որը նախատեսում է հուշարձանների պաշտպանություն:
Օրեգոն նահանգի դեմոկրատ նահանգապետը Թրամփի որոշումը անվանել է «քաղաքական թատրոն»: