ԱՄՆ-ի պետքարտուղարության եզրահանգումը հենվում է ոչկառավարական կազմակերպությունների կողմից տրամադրված կեղծ լրատվությանը. Գիորգի Միքաուտաձե
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից հրապարակած եզրահանգմանը արձագանքել է, արդարադատության գերագույն խորհրդի նախագահի պարտականությունները կատարող, Գիորգի Միքաուտաձեն: Նրա խոսքերով, դեպարտամենտի հաշվետվությունը, որտեղ քննադատվել է վրաց դատական համակարգը, հենվում է ոչկառավարական կազմակերպությունների կողմից տրամադրված կեղծ լրատվությանը:
«Հաշվետվությունում մատնանշված է այն աղբյուրը, որին և հենվել են հեղինակները և այդ աղբյուրը կրկին կոալիցիան է և ոչկառավարական կազմակերպությունները, որոնք արդեն գիտենք, որ դատական համակարգի հանդեպ ունեն բողոքներ: Կարող եմ մեկ անգամ ևս պատասխանել բոլոր մեղադրանքներին: Օրինակ գործերի վերաբախշման թվային համակարգի վերաբերյալ հանդիպել ենք ոչկառավարականների հետ և բոլոր բողոքները չեզոքացրել ենք ապացույցներով, որ թվային տեղաբախշման համակարգը աշխատում է առանց խափանումների և գոյություն չունի միջամտելու փորձ»,-ասել է Գիորգի Միքաուտաձեն:
Հարցին, ազդեցություն կունենա թե ոչ դատական իմիջի վրա այս հաշվետվությունը, Գիորգի Միքաուտաձեն նշել է, որ կարևոր է, թե ինչ աղբյուրներին հենվելով է պատրաստվել եզրահանգումը:
ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից մարդու իրավունքների վիճակի մասին հրապարակված 2018 թվականի հաշվետվությունում, խոսք է գնում Վրաստանի դատական համակարգի և դատավորների ընտրման գործընթացի թերությունների մասին: եզրահանգման մեջ գրված է, որ Վրաստանի օրենսդրությունը ապահովում է անկախ դատական համարգ, սակայն գոյություն ունեն դատարանի կողմնակալության մեջ միջամտելու փորձեր: Հաշվետվության համաձայն, անցած տարվա ընթացքում ոչկառավարական կազմակերպությունները դատական համակարգի կապակցությամբ զրուցել են տարբեր հիմնախնդիրների շուրջ: