ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո խոսնակ. Ողջունում ենք Վրաստանի և Ռուսաստանի միջև Շվեյցարիայի միջնորդությամբ կայացած հանդիպումը
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո խոսնակ. Ողջունում ենք Վրաստանի և Ռուսաստանի միջև Շվեյցարիայի միջնորդությամբ կայացած հանդիպումը

Ողջունում ենք Վրաստանի և Ռուսաստանի միջև Շվեյցարիայի միջնորդությամբ կայացած հանդիպումը,- այս մասին գրում է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը «Թվիթերում»:

Օրտագուսը նշում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում, դադարեցնել օկուպացիան:

«Մենք ողջունում ենք Վրաստանի և Ռուսաստանի միջև Շվեյցարիայի միջնորդությամբ կայացած հանդիպումը:

Աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և Ռուսաստանին կոչ անում, դադարեցնել օկուպացիան և լիցքաթափել շփման գծի երկայնքով տիրող լարված իրավիճակը»,- նշվում է Մորգան Օրտագուսի հայտարարությունում:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, շվեյցարական կողմի միջնորդությամբ հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպումը կայացել է Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում, ոչ պաշտոնական պայմաններում: