ԱՄՆ-ի պաշտպանության համագործակցության գրասենյակը արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը փոխանցել է հրշեջ մեքենա
ԱՄՆ-ի համագործակցության գրասենյակը (US ODC), դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը փոխանցել է Renault մակնիշի հրշեջ մեքենա:
Նախարարության հաղորդմամբ, տրանսպորտային միջոցը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին և անհրաժեշտության դեպքում, կարող է օգտագործվել անտառային հրդեհների ժամանակ:
Մեքենան հանձնվելու է հրշեջ-փրկարարական վարչությանը և օգտագործվելու է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում:
Ավտոմեքենայի հանձնման արարողությունը տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: Միջոցառմանը ներկա էին ներքին գործերի փոխնախարար Իոսեբ Ճելիձեն, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին, ծառայության ղեկավարի տեղակալ Լևան Ղիրսիաշվիլին և փրկարարական վարչության պետ Դավիթ Սուխիշվիլին:
Արարողությանը ներկա էին նաև ԱՄՆ-ի դեսպանի տեղակալ Քեթրին Շուլցը, ԱՄՆ-ի պաշտպանության կցորդ Ստեֆան Բիգլը և Վրաստանում US ODC գրասենյակի ղեկավար Ջոզեփ Բիլբաոն: