ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Թայվան
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Թայվան։ Նրա ինքնաթիռը վերջերս վայրէջք է կատարել Թայբեյի օդանավակայանում։
Փելոսին Թայբեյ է ժամանել Կոնգրեսի պատվիրակության հետ, որը ծրագրում է հանդիպել Թայվանի կառավարության ներկայացուցչի հետ։
Պեկինը բազմիցս զգուշացրել է Վաշինգտոնին, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը կհանգեցնի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածության։
Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի ֆոնին Չինաստանը ծով է քաշել երկու ավիակիր և բալիստիկ հրթիռներ տարել Ֆուջյան նահանգ։
Ինչպես նշվեց, Փելոսիի այցը նախատեսված չէր, նա Թայվան էր այցելել իր ասիական շրջագայության շրջանակներում։
Պեկինը Թայվանն իր տարածքն է համարում, թեև իրականում չի վերահսկում ոչ կղզին, ոչ էլ Թայվանի կառավարությունը։ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը վերջին անգամ Թայվան է այցելել 1997 թվականին։ Նյուտ Գինգրիչը Չինաստան այցելելուց հետո այցելեց կղզի: Այն ժամանակ Պեկինն այդքան կոշտ արձագանք չուներ։