ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը Իմփիչմենթ է հայտարարել Դոնալդ Թրամփին
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթին: Քվեարկության արդյունքում, ԱՄՆ-ի գործող նախագահին իմփիչմենթ հայտարարելուն աջակցել է 232 կոնգրեսական, դեմ է եղել 197-ը:
Թրամփին իմփիչմենթ հայտարարելուն սատարել են 10 հանրապետականներ:
Դեմոկրատների կողմից ներկայացրած բանաձևի համաձայն, ԱՄՆ-ի գործող նախագահին մեղադրում են հունվարի 6-ին Կապիտոլիումի անկարգությունների հետ կապված խռովություն հրահրելու մեջ, որի արդյունքում մահացել է հինգ մարդ:
Դեմոկրատները հայտարարում են, որ Թրամփն իրավունք չունի զբաղեցնելու նախագահի պաշտոնը: Այս պահանջին սատարում են նաև մի շարք Հանրապետականներ:
ԱՄՆ-ի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ գործող նախագահին, մեկ պաշտոնավարման ընթացքում, երկրորդ անգամ հայտարարում են իմփիչմենթ:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները լրանում են 7 օրում: Նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը կայանալու է հունվարի 20-ին: