ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է Ուկրաինային 3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին
Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է Ուկրաինային 3 մլրդ ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Համապատասխան հայտարարությունը տարածում է «Սպիտակ տունը»։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ուկրաինացի ժողովրդին, քանի որ նա շարունակում է պայքարել իր ինքնիշխանության պաշտպանության համար։ Որպես այս պարտավորության մաս՝ ես հպարտ եմ հայտարարելու անվտանգության ապահովման ամենամեծ տրանշի մասին՝ մոտավորապես 2,98 միլիարդ դոլարի զենք և տեխնիկա Ուկրաինայի Անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում: Դա Ուկրաինային թույլ կտա ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր և զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և ռադարներ՝ ապահովելու համար, որ նա կարող է շարունակել պաշտպանվել երկարաժամկետ հեռանկարում»,- ասվում է հայտարարության մեջ։