ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը աջակցել է պետական դեպարտամենտի և արտաքին գործողությունների բյուջեին, որում խոսվում է նաև Վրաստանի մասին
ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը աջակցել է պետական դեպարտամենտի և արտաքին գործողությունների բյուջեին, որում խոսվում է նաև Վրաստանի մասին

ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկել է և աջակցել պետական դեպարտամենտի և արտաքին գործողությունների բյուջեին, որում խոսվում է նաև Վրաստանի մասին:

Փաստաթղթում նշված է, որ ԱՄՆ-ը Վրաստանին կօգնի առնվազն 132 025 000 դոլլարով, սակայն երկիրն իրավասու է Վրաստանի համար հատկացված գումարի 15%-ը սառեցնել, եթե պետական քարտուղար Մայք Փոմփեոն պարզի, որ երկրում ժողովրդավարության հզորացման և կառավարության կոռուպցիան կասեցնելու գործընթացներ չի իրականացվում:

Բացի այդ, ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված փաստաթղթում գրված է, որ Վրաստանը երկրի համար հատկացված գումարի 15%-ը չի ստանա նաև այն դեպքում, եթե չամրապնդվի հակակոռուպցիոն օրենսդրությունը, կանոնակարգերը և չստեղծվի միջազգային չափանիշների վրա հիմնված օրենքի գերագույնություն մասնավոր սեկտորի համար:

Փաստաթղթում նաև նշված է, որ արգելված է, բյուջեն հատկացվի այն երկրների կառավարություններին, որոնք ճանաչում են Ռուսաստանի Դաշնության կողմից բռնազավթված Աբխազիան և Ցխինվալիի շրջանը, բացի այդ, արգելվում է գումարն օգտագործել Վրաստանի բռնազավթված տարածքների վրա: