ԱՄՆ-ի կողմից Եմենի վառելիքի նավահանգիստին հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ
ԱՄՆ-ի կողմից Եմենի վառելիքի նավահանգիստներին հասցված հարվածների հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է առնվազն 38 մարդ։
Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով հուսիթների կողմից վերահսկվող մեդիային։
Նշվում է, որ վիրավորվել է 102 մարդ։
Մինչ այդ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում հայտարարել էին, որ հարվածը հասցվել է Եմենի արևմտյան հատվածում գտնվող վառելիքի նավահանգիստին՝ հուսիթ մարտիկների վառելիքի աղբյուրը ոչնչացնելու նպատակով։