ԱՄՆ կենտրոնական և հարավային շրջաններում ուժեղ ձնաբքեր և սառնամանիք է գրանցվել, 18 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ կենտրոնական և հարավային շրջաններում ուժեղ ձնաբքեր և սառնամանիք է գրանցվել։ Արտակարգ դրություն է հայտարարվել 18 նահանգներում։
CNN-ի տվյալներով՝ սառցե շերտը ծածկել է Տեխասից մինչև հեռավոր հյուսիս՝ Մեն և Նյու Հեմփշիր նահանգներում գտնվող տարածքը։ Ռեկորդային ցրտի պատճառով անձրևի տեսքով տեղումները վերածվում են սառույցի, հենց որ գետնին են ընկնում։ Իրավիճակն էլ ավելի է սրվում ուժեղ քամիների պատճառով։
Աղետն արդեն հանգեցրել է մոտ 15,000 չվերթի չեղարկման։ Օդերևութաբանները կանխատեսում են զրոյից ցածր ջերմաստիճան հաջորդ շաբաթվա համար։