ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցություն սկսելու մասին բանակցությունները սկսվելու են վաղվանից
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» տնօրեն, Գիորգի Չոգովաձեն վրաց պատվիրակության հետ միասին, որը գլխավորում է Նաթիա Թուրնավան, այսօր հանդիպելու է Չիկագոյում խոշորագույն UNITED AIRLINES ավիաընկերության ղեկավարության հետ:
UNITED AIRLINES-ը միացյալ նահանգների ամենախոշոր և հին ավիաընկերությունն է, որը American Airlines-ի նման հիմնադրվել է 1926 թվականին: UNITED AIRLINES-ը աշխարհում առաջին ավիաընկերությունն էր, որը առաջինն է ներդրել տարբեր ծառայություններ:
Գիորգի Չոգովաձեի գնահատմամբ, տարածաշրջանի երկրներից Վրաստանը միակն է, որը վերջին տարիներին ավիացիոն շուկան զարգացրել է արագ տեմպերով: Վերջին 6 տարվա ընթացքում աճը կազմել է 24 տոկոս: