ԱՄՆ-ի հարավային մասում հզոր փոթորիկի հետևանքով զոհվել է երեք մարդ: Մի քանի մարդ մինչ այժմ համարվում է անհետ կորած:
Զոհվածներից երեքի վրա էլ ուժգին քամու ժամանակ ծառ է ընկել:
Աղետի դեմ միաժամանակ պայքարում են մի քանի նահանգում: Այդ թվում է Միսիսիպին, Ջորջիան, Ֆլորիդան և Ալաբաման, որտեղ փոթորիկի հետևանքով տասնյակ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի:
Վնասվել են ավտոճանապարհները, որի պատճառով սահմանափակված է քաղաքների միջև հաղորդակցությունը: