ԱՄՆ-ի հարավ-արևելքում Դեբի փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ
ԱՄՆ-ի հարավ-արևելքում Դեբի փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ

ԱՄՆ-ի հարավ-արևելքում Դեբի արևադարձային փոթորիկի հարվածի արդյումքում առնվազն հինգ մարդ է մահացել:

Մահացածների թվում կա 13-ամյա մի տղա, ով նացել է արմատախիլ եղած ծառի տան վրա ընկնելոէ արդյունքում: Բեռնատարի վարորդ, ում մեքենան դուրս է եկել ճանապարհից և դուրս է եկել ջրանցք: Տարերային աղետի ժամանակ ճանապարհատրանսպորտային պատահարից մահացել է նաև մի կին և նրա 12-ամյա որդին։

Ինչպես գրում է Բի-Բի-Սի -ն, սկզբում փոթորիկը անցել է Ֆլորիդայի վրայով, որից հետո այն թուլացել է դեպի արևադարձային փոթորիկ, թեև սպառնում է Ջորջիա նահանգի մի մասին, ինչպես նաև Հարավային և Հյուսիսային Կարոլինային։

Փոթորիկը Ֆլորիդայում հոսանքազրկել է 150 հազար բաժանորդ, Ջորջիայում և Հարավային Կարոլինայում անջատումներ են եղել:

ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը նշում է, որ արևադարձային փոթորիկը ուղեկցվում է տեղատարափ անձրևով, որը ջրհեղեղի վտանգ է ստեղծում։

Երկու տորնադո է ֆիքսվել նաև Հարավային Կարոլինայում։