ԱՄՆ-ի ֆինանսների դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում հաստատվել է Ջանետ Ելենը
ԱՄՆ-ի ֆինանսների դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում հաստատվել է Ջանետ Ելենը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը, ֆինանսների դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում հաստատել է Ջանետ Ելենի թեկնածությունը, նա այս պաշտոնում կլինի առաջին կին ղեկավարը:

Ելենը գլխավորել է Միացյալ Նահանգների կենտրոնական բանկը՝ 2014-2018 թվականներին: Նա նաև պատասխանատու կլինի տնտեսական հարցերում համավարակային արձագանքման մեխանիզմի կառավարման համար: