ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև երկու օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցը տեղի ունեցավ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասաց, որ այսօր արդյունավետ զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։

Զելենսկին ասաց, որ երեկվա զրույցի ընթացքում նրանք «համաձայնեցրել են այսօրվա համար կոնկրետ թեմա», իսկ այսօր քննարկել են «իրավիճակի այս բոլոր ասպեկտները»։

«Մեր երկրում կյանքի պաշտպանությունը, մեր օդային պաշտպանության, մեր դիմադրողականության և գործողությունների շրջանակի ամրապնդումը։ Էներգետիկայի վերաբերյալ շատ մանրամասներ կան։ Նախագահ Թրամփը լավ տեղեկացված է ամեն ինչի մասին, ինչ տեղի է ունենում», – ասաց Վլադիմիր Զելենսկին