ԱՄՆ-ի դպրոցներից մեկում 17-ամյա տղան կրակ է բացել, ինչի հետևանքով մահացել է մեկ աշակերտ
ԱՄՆ-ում 17-ամյա երիտասարդը կրակ է բացել Նեշվիլի դպրոցի աշակերտների վրա։
«ABC News»-ի փոխանցմամբ՝ մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել, որի վիճակը կայուն է։
Հարձակվողը կրակ է բացել դպրոցի ճաշարանում տեղական ժամանակով ժամը 11:09-ին։ Կասկածյալը տեղում մահացել է։
Թե որն է եղել հարձակման դրդապատճառը, հայտնի չէ։