ԱՄՆ-ի դեսպանությունը խորհրդարանին շնորհավորում է «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները հաստատելու առթիվ
ԱՄՆ-ի դեսպանությունը խորհրդարանին շնորհավորում է «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները հաստատելու առթիվ

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը ԵԱՀԿ-ի հանձնարարականի վրա հիմնված ընտրական բարեփոխումների ընդունման վերաբերյալ տարածում է հայտարարություն:

Դեսպանությունը խորհրդարանին շնորհավորում է ԵԱՀԿ-ի հանձնարարականների վրա հիմնված ընտրական փաթեթն ընդունելու առթիվ:

«Ընդունված օրենքը ներառում է մի քանի կարևոր փոփոխություն: Այդ թվում, հանրային իրավունքի անձանց համար աշխատանքային ժամերին ընտրական քարոզարշավի արգելքը, քարոզարշավի ֆինանսավորման նորացված կանոնակարգերը, միջոցներ՝ կանանց քաղաքական մասնակցությունն ավելացնելու համար:

Սակայն, օրենքում կրկին մնում են որոշ կարևոր թերություններ: Մեր կարծիքով, լրացուցիչ միջոցներ ներդնելը ընտրողին հնարավոր վախեցնելու դեմ, ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության թափանցիկության ապահովումը և կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով այլընտրանքային քարոզարշվալի մեթոդների հնարավորության ապահովումը նպաստում էր հանրային վստահության ավելացման ընտրական գործնթացների նկատմամբ այս աշնանը»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ: