ԱՄՆ-ի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանի սահմանային ոստիկանությանը
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնում երկրի սահմանային ոստիկանությանը:
«Կորոնավիրուսի դեմ պայքարը պահանջում է ունակություն և տաղանդ: Այսօր ողջունում ենք մեր գործընկեր Վրաստանի սահմանային ոստիկանությանը, որն աշխատում է Վրաստանի բժշկական պարագաները մաքսանենգ կերպով երկրից դուրս բերելը կանխելու, անհրաժեշտ պաշար երկիր ներկրելու և սահմանին կարգուկանոն պաշտպանելու ուղղությամբ»,- նշված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության տարածած հայտարարության մեջ: