ԱՄՆ-ի դեսպանություն. Դատական բարեփոխումը շարունակելու համար դեսպանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի հետ
ԱՄՆ-ի դեսպանություն. Դատական բարեփոխումը շարունակելու համար դեսպանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի հետ

Քանի որ անկախ, թափանցիկ և հաշվետու դատարանը առողջ ժողովրդավարության հիմքն է, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը դատական բարեփոխումը շարունակելու համար սերտորեն համագործակցում է Վրաստանի հետ,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

Դեսպանության հայտարարությամբ, անհրաժեշտ է առավել շատ աշխատանք, որպեսզի Վրաստանի բոլոր քաղաքացիների համար արդարադատությունը լինի հավասարապես մատչելի:

«Այսօր դեսպան Քելլի Դեգնանը հանդիպել  է «Անկախ և թափանցիկ արդարադատության համար» դաշինքի ներկայացուցիչներին: ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունը կարևոր դերակատարություն ունի բարեփոխումների աջակցության գործում: Որպեսզի Վրաստանի բոլոր քաղաքացիների համար արդարադատությունը լինի հավասարապես մատչելի, պետք է անել ավելի շատ գործ: Ամերիկայի կառավարությունը հպարտ է, որ բարեփոխման գործընթացը շարունակելու համար համագործակցում է այս և բազմաթիվ այլ կազմակերպությունների հետ»,- հայտարարում են դեսպանությունում:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանի խոսքով, հաջորդ խորհրդարանը դատական բարեփոխումը պետք է նպատակն դնի որպես վաղաժամ առաջնահերթություն և շարունակի աշխատանքն այս ուղղությամբ: