ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում կայացած հանդիպումը Գրիգոլ Վաշաձեն թողել է առանց մեկնաբանության
ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում կայացած հանդիպումը Գրիգոլ Վաշաձեն թողել է առանց մեկնաբանության

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում տեղի է ունեցել հանդիպում՝ «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև:

Հանդիպմանը ներկա էր նաև «Ազգային շարժման» նախագահ Գրիգոլ Վաշաձեն, ինչը հաստատել են նաև հանդիպմանը մասնակցող այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Այնուամենայնիվ, Գրիգոլ Վաշաձեն լրագրողների մոտ մեկնաբանություն չի արել:

Կուսակցության ներկայացուցիչների խոսքով, առաջիկա օրերին տեղի կունենա դիվանագետների մասնակցությամբ քաղաքական խորհրդակցությունների հաջորդ փուլը: