ԱՄՆ-ի դեսպանատունը ընդգծել է, որ չնայած առկա խախտումներին կամ մարտահրավերներին, ընտրությունների օրինականությունը կասկածի տակ չի կանգնում. Անրի Օխանաշվիլի

23:35, 01.11.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը ընդգծել է, որ չնայած առկա խախտումներին կամ մարտահրավերներին, ընտրությունների օրինականությունը կասկածի տակ չի կանգնում և նրանք ողջունում են վրաց ժողովրդի ընտրությունը, որ «Վրացական երազանքին» վստահել են իշխանությունում երրորդ ժամկետով մնալուն,- այս մասին միջազգային դիտորդների գնահատականները մեկնաբանելիս հայտարարել է խորհրդարանի իրավաբանական հարցերի հանձնաժողովի նախագահ, Անրի Օխանաշվիլին:

Նրա խոսքով, «Ողջունելի է, որ չեզոք դիտորդները ճանաչում և աջակցում են վրաց ժողովրդի ձգտումները դեպի ժողովրդավարություն»:

«Նրանք աջակցում են և իրականում ընդգծված նշում են, որ դրանք մրցակցային ընտրություններ էին և ընտրությունները կայացան, դա օրինական է և նրանք պատրաստակամություն են հայտնում համագործակցել տասներրորդ գումարման խորհրդարանի հետ: Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը ընդգծել է, որ չնայած առկա խախտումներին կամ մարտահրավերներին, ընտրությունների օրինականությունը կասկածի տակ չի կանգնում և նրանք ողջունում են վրաց ժողովրդի ընտրությունը, որ «Վրացական երազանքին» վստահել են իշխանությունում երրորդ ժամկետով մնալուն, – հայտարարել է Օխանաշվիլին:

Այսօր, Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, տարածել է հայտարարություն, որտեղ ասված է, որ դեսպանատունը կիսում է ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի նախնական գնահատականը, որ «Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անց են կացվել մրցակցային պայմաններում և ընդհանուր առմամբ, հիմնարար ազատությունների պաշտպանությամբ, սակայն ընտրողների վրա ճնշման մասին մեղադրանքները, իշխող կուսակցության ու պետության միջև սահմանների մթությունը նվազեցրել են ընտրական գործընթացի որոշ ասպեկտի հանդեպ հասարակության վստահությունը:

Բացի այդ, ինչպես ասված է դեսպանության հայտարարության մեջ, ընտրական գործընթացները խափանելու փորձերը, չնայած նրան, որ արդյունքների անօրինական ճանաչման համար բավարար չեն, շարունակում են վնաս հասցնել ընտրական գործընթացին և դա անընդունելի է:

«Ընտրական գործընթացները խափանելու այս փորձերը. ընտրողների վախեցումը, կաշառքը, քվեաթերթիկների գաղտնիության խախտումը, կուսակցական և պաշտոնական գործունեության տարանջատումը և ընտրական դիտորդներին և լրագրողներին բռնության ենթարկելը, չնայած նրան, որ արդյունքների անօրինական ճանաչման համար բավարար չեն, շարունակում է վնաս հասցնել Վրաստանի ընտրական գործընթացին և անընդունելի է»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ