ԱՄՆ-ի դատարանը հեռակա մեղադրանք է ներկայացրել Իրանի քաղաքացու, ով, ըստ հետաքննության, փորձել է պատվիրել Ջոն Բոլթոնի սպանությունը

22:57, 10.08.2022

Իրանի քաղաքացի Շահրամ Փուրսաֆիին հեռակա մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դատարանի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի սպանությունը պատվիրելու փորձի համար։

«BBC»-ի փոխանցմամբ՝ խոսքը մի դեպքի մասին է, ըստ որի՝ 45-ամյա իրանցի Շահրամ Փուրսաֆը փորձել է ԱՄՆ-ում 300 հազար դոլարով մարդասպան վարձել՝ Ջոն Բոլթոնին սպանելու համար։

Մեղադրյալը Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի անդամ է, որը, ըստ հետաքննության, վրեժխնդրության նպատակով ցանկացել է սպանել Բոլթոնին։ Հենց Բոլթոնի օրոք ԱՄՆ-ի կողմից սպանվեց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանը։

Նմանատիպ